Իտալիայի հավաքականն անհավանական նվաճման է հասել

Իտալիայի հավաքականն անհավանական նվաճման է հասել

05/06/2021 - 10:22

Իտալիայի հավաքականը հունիսի 4-ին Բոլոնիայում ընկերական հանսիպում անցկացրեց Չեխիայի դեմ` ջախջախելով վերջինիս 4:0 հաշվով։

Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, «սկուադրա աձուրան» տարել է իր 8-րդ անընդմեջ հաղթանակը։ Այդ ընթացքում իտալացիները բաց չեն թողել որևէ գնդակ։

Աղբյուրի փոխանմամբ` սա Իտալիայի հավաքականի պատմության մեջ առաջին դեպքն է, որ նման արդյունք է գրանցում։

Հատկանշական է, որ Իտալիայի հավաքականն անպարտելի է արդեն 27 հանդիպում։ Ռոբերտո Մանչինիի սաներին անհրաժեշտ է չպարտվել ևս 3 խաղ, որպեսզի կրկնեն 1939 թ. գրանցված անպարտելիության ներքին ռեկորդը, որը բաղկացած է 30 խաղից։

Համաշխարհային ռեկորդը պատկանում է Իսպանիային։ 2007-2009 թթ. «ֆուրիա ռոխա» անպարտելի է եղել 35 հանդիպում անընդմեջ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023