Իտալիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար
Իտալիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են մասնակ
ցելու առաջիկա հանդիպմանը։
«Սկուադրա աձուրիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, Ֆրանսիա), Ալեքս Մերետ («Նապոլի»), Իվան Պրովեդել («Լացիո»), Գուլելմո Վիկարիո («Տոտենհեմ», Անգլիա)
Պաշտպաններ – Ֆրանչեսկո Աչերբի, Ալեսանդրո Բաստոնի, Ֆեդերիկո Դիմարկո, Մատեո Դարմիան (բոլորն` «Ինտեր»), Քրիստիանո Բիրագի («Ֆիորենտինա»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Ֆեդերիկո Գատի («Յուվենտուս»), Ջանլուկա Մանչինի («Ռոմա»), Ջորջիո Սկալվինի («Ատալանտա»), Դաստինե Ուդոջի («Տոտենհեմ»)
Կիսապաշտպաններ – Նիկոլո Բարելա, Դավիդե Ֆրատեզի (երկուսն էլ` «Ինտեր»), Ջակոմո Բոնավենտուրա («Ֆիորենտինա»), Բրայան Քրիստանտե («Ռոմա»), Մանուել Լոկատելի («Յուվենտուս»), Սանդրո Տոնալի («Նյուքասլ», Անգլիա)
Հարձակվողներ – Դոմենիկո Բերարդի («Սասուոլո»), Ֆեդերիկո Կիեզա, Մոյզե Կեն (երկուսն էլ` «Յուվենտուս»), Ջակոմո Ռասպադորի («Նապոլի»), Ջանլուկա Սկամակա («Ատալանտա»), Մատիա Ձականի («Լացիո»), Նիկոլո Ձանիոլո («Աստոն Վիլլա», Անգլիա)
Նշենք, որ երկար դադարից հետո կրկին Իտալիայի հավաքական է հրավիրվել Ջակոմո Բոնավենտուրան, ով «սկուադրա աձուրիի» կազմում վերջին հանդիպումն անցկացրել է 2020 թ. հոկտեմբերի 7-ին Մոլդովայի դեմ կայացած ընկերական խաղում (6:0)։
Հավելենք, որ Իտալիայի հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլի 7-րդ և 8-րդ տուրի շրջանակներում հոկտեմբերի 14-ին և 17-ին կմրցի համապատասխանաբար Մալթայի ու Անգլիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Գիլելմո Վիկարիո, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, իտալիայի հավաքական, Լուչիանո Սպալետի, Ջակոմո Բոնավենտուրա