Իտալիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար
Իտալիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են՝ մասնակցելու Եվրո-2024-ի անդրանիկ հանդիպումներին:
«Սկուադրա աձուրիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, Ֆրանսիա), Վլադիմիրո Ֆալկոնե («Լեչչե»), Ալեքս Մերետ («Նապոլի»), Իվան Պրովեդել («Լացիո»)
Պաշտպաններ – Ֆրանչեսկո Աչերբի, Մատեո Դարմիան, Ֆեդերիկո Դիմարկո (բոլորն՝ «Ինտեր»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»), Ալեսանդրո Բուոնջորնո («Տորինո»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Ալեսիո Ռոմանիոլի («Լացիո»), Ջորջիո Սկալվինի, Ռաֆայել Տոլոյ (երկուսն էլ՝ «Ատալանտա»), Լեոնարդո Սպինացոլա («Ռոմա»)
Կիսապաշտպաններ – Նիկոլո Բարելա («Ինտեր»), Բրայան Քրիստանտե, Լորենցո Պելեգրինի (երկուսն էլ՝ «Ռոմա»), Դավիդե Ֆրատեզի («Սասուոլո»), Ժորժինիո («Արսենալ», Անգլիա), Մատեո Պեսինա («Մոնցա»), Սանդրո Տոնալի («Միլան»), Մարկո Վերատի (ՊՍԺ)
Հարձավկողներ – Դոմենիկո Բերարդի («Սասուոլո»), Ֆեդերիկո Կիեզա («Յուվենտուս»), Վիլֆրիդ Նյոնտո («Լիդս», Անգլիա), Վինչենցո Գրիֆո («Ֆրայբուրգ», Գերմանիա), Սիմոնե Պաֆունդի («Ուդինեզե»), Մատեո Պոլիտանո («Նապոլի»), Մատեո Ռետեգի («Տիգրե», Արգենտինա), Ջանլուկա Սկամակա («Վեսթ Հեմ», Անգլիա)
Նշենք, որ Վլադիմիրո Ֆալկոնեն, Ալեսանդրո Բուոնջորնոն և Մատեո Ռետեգին առաջին անգամ են հրավիրվել Իտալիայի հավաքական:
Հավելենք, որ «սկուադրա աձուրին» Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում մարտի 23-ին կմրցի Անգլիայի, ամսի 26-ին՝ Մալթայի հավաքականների դեմ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, իտալիայի հավաքական, Ռոբերտո Մանչինի