Իտալիայի հավաքականի հայտացուցակն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի համար
Իտալիայի հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր ընդգրկվել են Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչ հատվածի հանդիպումների հայտացուցակում։
«Սկուադրա աձուրիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, Ֆրանսիա), Ալեքս Մերետ («Նապոլի»), Գիլելմո Վիկարիո («Էմպոլի»)
Պաշտպաններ – Ֆեդերիկո Բասկիրոտո («Լեչչե»), Լեոնարդո Բոնուչի, Ֆեդերիկո Գատի (երկուսն էլ` «Յուվենտուս»), Ալեսանդրո Բոնջորնո («Տորինո»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Ալեսանդրո Ֆլորենցի («Միլան»), Լեոնարդո Սպինացոլա («Ռոմա»), Ռաֆայել Տոլոյ («Ատալանտա»)
Կիսապաշտպաններ – Բրայան Քրիստանտե, Լորենցո Պելեգրինի (երկուսն էլ` «Ռոմա»), Դավիդե Ֆրատեզի («Սասուոլո»), Ժորժինիո («Արսենալ», Անգլիա), Մանուել Լոկատելի («Յուվենտուս»), Մատեո Պեսինա («Մոնցա»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Նիկոլո Ձանիոլո («Գալաթասարայ», Թուրքիա)
Հարձակվողներ – Դոմենիկո Բերարդի («Սասուոլո»), Ֆեդերիկո Կիեզա («Յուվենտուս»), Վիլֆրիդ Նյոնտո («Լիդս», Անգլիա), Չիրո Իմոբիլե, Մատիա Ձականի (երկուսն էլ` «Լացիո»), Ջակոմո Ռասպադորի («Նապոլի»), Մատեո Ռետեգի («Տիգրե», Արգենտինա)
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պայմանավորված` «սկուադրա աձուրիի» հայտացուցակում «Ինտերից» որևէ ֆուտբոլիստ չի ընդգրկվել, որը հունիսի 10-ին մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Հավելենք, որ Իտալիայի հավաքականն Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչում հունիսի 15-ին մրցելու է Իսպանիայի ընտրանու դեմ։
Կիսաեզրափակիչ մյուս դիմակայությունում էլ հունիսի 14-ին միմյանց դեմ մրցելու են Նիդեռլանդների և Խորվաթիայի հավաքականները։
Ավելացնենք, որ հանդիպումները կայանալու են Հոլանդիայի Ռոտերդամ և Էնսխեդե քաղաքներում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, իտալիայի հավաքական, Ռոբերտո Մանչինի