Իտալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակն ԱԱ որակավորման փլեյ-օֆֆ փուլի համար
Իտալիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են պատրաստվելու աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլին։
«Սկուադրա աձուրիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրավիեր է հետևյալ ֆուտոբլիստներին.
Դարպասապահներ – Ջանլուջի Դոնարումա (ՊՍԺ), Ալեսիո Կրանյո («Կալյարի»), Պիերլուիջի Գոլինի («Տոտենհեմ»), Սալվադորե Սիրիգու («Ջենոա»)
Պաշտպաններ – Ջորջիո Կիելինի, Լեոնարդո Բոնուչի (երկուսն էլ` «Յուվենտուս»), Ֆրանչեսկո Աչերբի, Լուիս Ֆելիպե (երկուսն էլ` «Լացիո»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Էմերսոն («Լիոն»), Քրիստիանո Բիրագի («Ֆիորենտինա»), Ալեսանդրո Ֆլորենցի («Միլան»), Ջանլուկա Մանչինի («Ռոմա»)
Կիսապաշտպաններ – Մարկո Վերատի (ՊՍԺ), Ժորժինիո («Չելսի»), Բրայան Քրիստանտե, Լորենցո Պելեգրինի (երկուսն էլ` «Ռոմա»), Նիկոլո Բարելա («Ինտեր»), Մատեո Պեսինա («Ատալանտա»), Մանուել Լոկատելի («Յուվենտուս»), Ստեֆանո Սենսի («Սամպդորիա»), Սանդրո Տոնալի («Միլան»)
Հարձակվողներ – Դոմենիկո Բերարդի, Ջակոմո Ռասպադորի, Ջանլուլա Սկամակա (բոլորը` «Սասուոլո»), Չիրո Իմոբիլե, Մատիա Ձականի (երկուսն էլ` «Լացիո»), Անդրեա Բելոտի («Տորինո»), Լորենցո Ինսինյե, Մատիա Պոլիտանո (երկուսն էլ` «Նապոլի»), Նիկոլո Ձանիոլո («Ռոմա»), Ժոաո Պեդրո («Կալյարի»)
Հավելենք, որ Իտալիայի հավաքականն աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի շրջանակում մարտի 24-ին կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ։
Հաղթանակի դեպքում իտալացիները կմրցեն Պորտուգալիա – Թուրքիա դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, իտալիայի հավաքական, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական, Ռոբերտո Մանչինի