Իտալիայի գավաթի եզրափակչի մասնակիցները կպարգևատրեն իրենք իրենց

Իտալիայի գավաթի եզրափակչի մասնակիցները կպարգևատրեն իրենք իրենց

17/06/2020 - 12:06

Այսօր՝ հունիսի 17-ին, Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ դուրս կգան «Նապոլին» և «Յուվենտուսը»։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, հանդիպումից հետո պարգևատրության արարողության ժամանակ ֆուտբոլիստները իրենք իրենց կպարգևատրեն՝ առանց երրորդ անձանց մասնակցության։ Խաղացողները իրենք կվերցնեն մեդալներն ու գավաթը։

«Եկեք սա անվանենք ինքնասպասարկում։ Մարզիկներն իրենք կվերցնեն մեդալներն ու գավաթը, որպեսզի կուսափեն ավելորդ շփումներից»,- նշել է Ա սերիայի գլխավոր տնօրեն Լուիջի դե Սիերվոն, ում խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Նշենք, որ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023