Իտալիայից արտաքսում են Այաքսի երկրպագուներին
«Այաքսի» երկրպագուները ժամանել են Թուրին և միանգամից հայտնվել են ոստիկանությունում:
Լրագրող Ջանլուկա դի Մարցիոն իր պաշտոնական կայքում գրում է, որ Իտալիայի իշխանությունները որոշել են արտաքսել այն երկրպագուներին, ովքեր իրենց հետ պայթուցիկ նյութեր և զենքեր են բերել: Եվ այսօր առավոտյան 54 մարդ է հասցվել սահման:
«Նրանց կարտաքսեն երկրից վաղն առավոտյան՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Շնորհակալ եմ ոստիկանությանը: Ոչ ոք չպետք է գա Իտալիա անկարգություններ անելու համար: Մեր քաղաքները և ստադիոնները փակ են խուլիգանների համար:»,- այս մասին երեկ իր կայքում գրել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին: