Իտալական մի շարք ակումբներ պատրաստվում են Յուվեին, Ինտերին ու Միլանին հեռացնել Ա սերիայից
Ինչպես գիտեք, եվրոպական մի շարք գրանդ ակումբներ հայտարարել են Սուպերլիգա ստեղծելու մասին, որոնց թվում են նաև Ա սերիան ներկայացնող «Յուվենտուսը», «Միլանը» և «Ինտերը»։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը՝ հղում կատարելով La Repubblica-ին, ապրիլի 18-ին՝ ուշ երեկոյան Ա սերիան ներկայանցող մի շարք ակումբներ հրավիրել են Ա սերիայի արտահերթ նիստ, որի ընացքում քննարկվել է «Միլանին», «Ինտերին» ու «Յուվենտուսին» առաջնությունից հեռացնելու հարցը։ Այդ հարցը հատկապես բարձրացրել են «Ատալանտայի», «Կալյարիի» ու «Վերոնայի» ղեկավարները։
Ա սերիայի այն ակումբները, որոնք միանալու են Սուպերլիգային, չեն ցանկանում նախքան այդ մրցաշարի մեկնարկը լքել Իտալիայի ներքին մրցաշարերը։
Հավելենք, որ «Միլանը», «Ինտերը» և «Յուվենտուսը» միասին նվաճել են 72 Սկուեդետո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Ինտեր, Կալյարի, Միլան, Յուվենտուս, Սուպերլիգա, Վերոնա