Իտալական կրքեր «Սան Սիրոյում». Միլանը կրկին հաղթեց Նապոլիին🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Նապոլիի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ռոսոներիներին» հաղթանակ պարգևեց 40-րդ րոպեին Իսմայիլ Բենասերի խփած միակ գոլը։
Ստեֆանո Պիոլիի թիմը հանդիպման ընթացքում կատարեց այդ մեկ դիպուկ հարվածը։
Հանդիպման հերոսներից դարձավ «Միլանի» դարպասապահ Մայք Մանյանը, ով կատարեց 5 սեյվ։
Նշենք, որ «Նապոլին» 75-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսան։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իսմայիլ Բենասեր, Մայք Մանյան, Միլան, Նապոլի, Չեմպիոնների-լիգա, Ստեֆանո Պիոլի