Իտալական կրքեր Թուրինում. Derby d’Italia-ում հաղթողը չպարզվեց 🎥
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում կայացավ հերթական Derby d’Italia-ն, որի շրջանակուն Թուրինի «Ալիանց» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Յուվենտուսն» ու «Ինտերը»։
Հանդիպումն անցավ բավական լարված, համառ և կոպիտ պայքարում, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթողը. գրանցվեց 1:1 հաշիվը։
«Բյանկոներիների» կազմից հաշիվը 27-րդ րոպեին բացեց Դուշան Վլահովիչը, իսկ «ներաձուրիների» կազմից 33-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Լաուտարո Մարտինեսը։
Նշենք, որ միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։
Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» վաստակեց 32 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Յուվենտուսը», 30 միավորով, 2-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am