Իտալական գրանդները աչք են դրել Մարսելոյի վրա
«Ռեալի» պաշտպան Մարսելոն հայտնվել է «Յուվենտուսի» և «Ինտերի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, իտալական ակումբները ցանկանում են ձեռք բերել 32-ամյա պաշտպանին, սակայն իրենց չեն կարող թույլ տալ խաղացողին խոշոր աշխատավարձ վճարել, որը ներկայումս կազմում տարեկան 8 մլն եվրո։
Հաղորդվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը պատրաստ է դիտրակել նոր առաջարկներ, քանի որ գիտակցում է, որ «արքայական» ակումբի հիմնական կազմում նա այլևս մշտական տեղ չունի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բարձր աշխատավարձի պատճառով ներկա պահին խաղացողի տեղափոխությունն այլ ակումբ քիչ հավանական է։
Հավելենք, որ «Ռեալի» և Մարսելոյի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։
# Ինտեր, Մարսելո, Յուվենտուս, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ