Իտալական գրանդը ցանկանում է Մանջուկիչին վերադարձնել Իտալիա
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում անելով Sky Sport Italia-ին, «Յուվենտուսի», «Ատլետիկո Մադրիդի» և «Բավարիայի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչը, հնարավոր է, վերադառնա Իտալիա և իր ելույթները շարունակել «Միլանի» կազմում։
Երեքշաբթի օրը՝ հունվարի 12-ին, «ռոսոներիների» ներկայացուցիչները հանդիպել են 34-ամյա խորվաթ ֆուտբոլիստի գործակալի հետ և քննարկել հնարավոր տեղափոխության մանրամասները․ հաղորդվում է, որ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում։
Մանջուկիչի վերջին հանգրվանը եղել է Քաթարի «Ալ Դուհայիլ» ակումբը, որտեղից հեռացել է 2020 թվականի հուլիսի 5-ին և մինչ այժմ խորվաթ հարձակվողը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։
# Ալ Դուհայիլ, Բավարիա, Մարիո Մանջուկիչ, Միլան, Յուվենտուս