Իտալական գրանդը պատրաստ է 2024 թ. ամռանը պայմանագիր կնքել Իսկոյի հետ
«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն, հնարավոր է, 2024 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվի «Ինտեր»։
Ինչպես տեղեկացնում է Estadio Deportivo-ն, 31-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «ներաձուրիների» ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ Լա լիգայի շրջանակում անցկացրած 7 խաղերից 5-ում ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ։
Աղբյուրի փոխանցմամբ` միլանյան ակումբը հուսով է, որ կկարողանա ազատ գործակալի կարգավիճակում ձեռք բերել «Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպանին, ում պայմանագիրը «Բետիսի» հետ ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։
Նշվում է, որ «Ինտերը» պատրաստ նաև բավարարել իսպանացի ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները։
Հաղորդվում է, որ այս գործարքի իրականացման հիմնական խոչընդոտը «Բետիսի» ու Իսկոյի միջև գործող պայմանագրում առկա մեխանիկորեն երկարաձգման կետն է։
Բացի այդ կետից, անդալուսական ակումբը մտադիր է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել Իսկոյին` բարելավելով նաև նրա աշխատավարձը։
Հիշեցնենք, որ Իսկոն վերջերս է համալրել «Բետիսի» շարքերը` անցկացրած 8 խաղում դառնալով 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բետիս, Ինտեր, Իսկո, Լա-լիգա, տրանսֆերներ