Իտալական գրանդը պայմանագիր է առաջարկել Կեսիեին
«Ալ Ահլիի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն կարող է վերադառնալ Իտալիա, հայտնում է Tuttosport-ը։
Կոտդիվուարցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։
«Բիանկոներին» 29-ամյա խաղացողին 3 տարվա պայմանագիր է առաջարկել։ Թուրինյան գրանդը պատրաստ է Կեսիեին վճարել տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։
Ստեղծված իրավիճակում սաուդյան ակումբն ուզում է երկու տարով երկարաձգել պայմանագիրն իր ֆուտբոլիստի հետ։ Կողմերի գործող համաձայնագիրը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին։
Կեսիեն «Ալ Ահլիում» է 2023թ. օգոստոսից, 99 խաղում խփել է 21 գոլ, կատարել 12 արդյունավետ փոխանցում։
Կիսապաշտպանն իտալական ակումբներից հանդես է եկել «Չեզենայում», «Ատալանտայում» և «Միլանում»։ Նա Ա սերիայում 204 խաղում գրանցել է 41 գոլ ու 16 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ա-սերիա, Ալ Ահլի, Յուվենտուս, տրանսֆերներ, Ֆրանկ Կեսիե