Իտալական գրանդը մոտ է Դումֆրիսի տրանսֆերն ավարտին հասցնելուն
ՊՍՎ-ի և Հոլանդիայի հավաքականի լատերալ Դենզել Դումֆրիսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի իտալական «Ինտերի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբներն հասել են բանավոր համաձայնության։
Աղբյուրի փոխանցմամբ` 25-ամյա պաշտպանն առաջիկա օրերին կմեկնի Միլան և բուժզննում կանցնի նոր ակումբի համար։
Նիկոլո Սկիրայի տեղեկություններով էլ «ներաձուրիները» Դումֆրիսի տրանսֆերի դիմաց կվճարեն 15 մլն եվրո, իսկ հոլանդացի ֆուտբոլիստը «կապտասևերի» հետ կկքնի 4 տարվա պայմանագիր։
Հավելենք, որ Դենզել Դումֆրիսը Էյնդոհենը ներկայացնող ակումբում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից, որի կազմում անցկացրել է 124 հանդիպում` դառնալով 16 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դենզել Դումֆրիս, Ինտեր, Նիկոլո Սկիրա, ՊՍՎ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո