Իտալական գրանդը հետաքրքրված է Մորատայի ծառայություններով
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատան, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։
Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» ցանկանում են ամրապնդել կենտրոնական հարձակվողի դիրքը և դիտարկում են հենց Մորատայի թեկնածությունը, ում ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը համարում է բարձրակարգ ֆուտբոլիստ։
«Միլանը» կանգ է առել 30-ամյա ֆուտբոլիստի թեկնածության վրա, քանի որ նա բավական բամաֆունկցիոնալ ունակություններ ունի և կարողանում է հանդես գալ ինչպես մեկ կենտրոնական հարձակվողով մարտավարությամբ, այնպես էլ` երկու։
Բացի դրանից, Մորատան ժամանակին հանդես է եկել «Յուվենտուսի» (2014-16 և 2020-22 թթ. ) կազմում և բավական լավ ծանոթ է իտալական Ա սերիային։
Իսպանացի ֆուտբոլիստն Ա սերիայի շրջանակում անցկացրել է 130 հանդիպում` դառնալով 35 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։
Նշվում է, որ «Ատլետիկոն» Մորատայի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 15-20 մլն եվրո։
Մորատան մադրիդյան ակումբի կազմում հանդես է գալիս 2019 թ. հունվարից` անցկացրած 96 խաղում դառնալով 34 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալվարո Մորատա, Ատլետիկո Մադրիդ, Միլան, Յուվենտուս, տրանսֆերներ