Իտալական գրանդը հետաքրքրված է Կավանիի ծառայություններով
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Յուվենտուսը» նոր կենտրոնական հարձակվող է փնտրում և այդ դիրքի ամրապնդման հիմնական թեկնածուն հենց Կավանին է։
Ինքը` ուրուգվայցի ֆուտբոլիստը, նույնպես ցանկանում է հեռանալ մանկունյական ակումբից և վերադառնալ Ա սերիա։
Նշվում է, որ բացի Կավանիից, «բյանկոներիները» հետաքրքրված են նաև Դուշան Վլահովիչի («Ֆիորենտինա») և Ջանլուկա Սկամակայի («Սասուոլո») ծառայություններով։
Հիշեցնենք, որ Կավանին 2007-2013 թթ. արդեն հանդես եկել է Ա սերիայում` պաշտպանելով «Պալերմոյի» և «Նապոլիի» գույները։
Ինչ վերաբերում է իր ներկայիս ակումբին` «Մանչեսթեր Յունայթեդին», ապա դրա կազմում հանդես է գալիս 2020 թ. հոկտեմբերից, որի մարզաշապիկով անցկացրել է 47 հանդիպում և խփել 18 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դուշան Վլահովիչ, Էդինսոն-Կավանի, Մանչեսթեր-Յունայթեդ, Յուվենտուս, Ջանլուկա Սկամակա, տրանսֆերներ