Իտալական գրանդը հետաքրքրված է Գրիլիշի ծառայություններով
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեք Գրիլիշը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է The Telegraph-ը։
29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին»։ «Աձուրին» պատրաստ է վարձակալել անգլիացուն, սակայն մտադիր չէ վճարել նրա ամբողջ աշխատավարձը` շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ։
«Նապոլիի» պահանջներից է, որ վարձակալական տրանսֆերի դեպքում «Մանչեսթեր Սիթին» շարունակի վճարել Գրիլիշի աշխատավարձի 50 տոկոսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, «քաղաքաբնակները» Գրիլիշի տրանսֆերը կվաճառեն, եթե վճարվի 50 միլիոն ֆունտ ստերլինգ։ Մանկունիական գրանդը նրա տեղափոխության հարցում դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել։
Գրիլիշը «Սիթի» է տեղափոխվել 2021 թ. օգոստոսին, 157 խաղում խփել է 17 գոլ, կատարել 23 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Մանչեսթեր-Սիթի, Նապոլի, Ջեք Գրիլիշ, տրանսֆերներ