Իտալական գրանդը հետաքրքրված է Անխել դի Մարիայի ծառայություններով
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, ՊՍԺ-ի վինգեր Անխել դի Մարիան, հնարավոր է, կարիերան շարունակի իտալական Ա սերիայում։
Բանն այն է, որ «Ինտերը» 2021 թվականի ամռանը պատրաստ է արգենտինացի ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել, քանի որ հենց այդ ժամանակ Դի Մարիան կարող է դառնալ ազատ գործակալ։ Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։
Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, «Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարները նոր պայմանագրի հարցում արդեն բանակցություններ են վարում 32-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն դեռևս հայտնի չեն դրանց արդյունքները։
Հիշեցնենք, որ Անխել դի Մարիան ՊՍԺ-ում հանդես է գալիս 2015 թվականից, որի կազմում մասնակցել է 229 հանդիպման՝ դառնալով 85 գոլի և 95 գոլային փոխանցման հեղինակ։
# Անխել-դի-Մարիա, Ինտեր, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո