Իտալական անվանի ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է «Ատալանտայի» ուշադրության կենտրոնում։
«РБ Спорт»-ը գրում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիեմենտան հավանական տրանսֆերի հարցում անցնող օրերին հանդիպել է և բանակցել իտալական ակումբի ներկայացուցիչների հետ։
Սպերցյանի տեղափոխությունը ձմռանը քիչ հավանական է, բայց «Ատալանտան» մրցաշրջանի ընթացքում շարունակելու է հետևել հայ կիսապաշտպանի խաղին և նրա ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի, ամենայն հավանականությամբ, 2025 թ. ամռանը։
Հիշեցնենք, որ Սպերցյանի ու «Կրասնոդարի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։ Նա ընթացիկ մրցաշրջանում 23 խաղում խփել է 6 գոլ, կատարել 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ա-սերիա, Ատալանտա, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, տրանսֆերներ