Իտալական ակումբների մեծ մասը դեմ են, որ ՉԼ և ԵԼ հանդիպումները կայանան հանգստյան օրերին

Իտալական ակումբների մեծ մասը դեմ են, որ ՉԼ և ԵԼ հանդիպումները կայանան հանգստյան օրերին

20/03/2020 - 14:10

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, իտալական ակումբների մեծ մասը դեմ են արտհայատվել Ա սերիայի վերսկսվելուց հետո հանդիպումների մի մասը աշխատանքային օրերին անցկացվելու գաղափարին։ Ինչպես գիտեք, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով եվրոպական գրեթե ողջ երկրներում դադարեցվել են ֆուտբոլային առաջնությունները, այդ թվում նաև Իտալիայում։

Իտալական ակումբների այս դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ ՈՒԵՖԱ-ն և Եվրոպական ակումբների միությունը դեմ չեն, որ առաջնությունների վերսկսումից հետո Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հանդիպումներն անցկացվեն հանգստյան օրերին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս ամենը Ա սերիայի ղեկավարությանը ստիպում է որոշ հանդիպումներ անցկացնել աշխատանքային օրերին, ինչի հետ էլ համաձայն չեն իտալական ակումբների մեծ մասը, որոնք պատրաստ են դեմ քվեարկել եվրագավաթները հանգստյան օրերին անցկացնելու գաղափարին։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023