Իտալական ակումբները հետաքրքրված են Դինամո Կիևի պաշտպանի ծառայություններով
«Դինամո Կիևի» ձախ պաշտպան Վիտալի Միկոլենկոն կարիերան, հնարավոր է, շարունակի Իտալիայում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրարգող Ջիանլուկա դի Մարցիոն, 21-ամյա ուկրաինացի պաշտպանը հայտնվել է «Ինտերի» ու «Ռոմայի» հետարքրքրության շրջանակում, սակայն միլանյան ակումբի գլխավոր նպատակը մնում է «Չելսիի» պաշտպան Էմերսոնին ձեռքբերելը։
Ավելի վաղ Միկոլենկոյի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Նապոլին», սակայն կիևյան ակուբը խաղացողի դիմաց պահանջել է 35 մլն եվրո, ինչից հետո գործարքը չի կայացել։
Նախորդ տարվա դեկտեմբերին տեղեկատվություն ստացվեց նաև, որ ձախ լատերալին ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր ՍԻթին»։
Ավարտված մրցաշրջանում ուկրաինացի պաշտպանը «Դինամոյի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
# Դինամո Կիև, Ինտեր, Մանչեսթեր-Սիթի, Նապոլի, Ռոմա, Վիտալի Միկոլենկո, տրանսֆերներ