Իվուն հաղթական ասիստ կատարեց «Ռուբինի» կազմում 🎥

Իվուն հաղթական ասիստ կատարեց «Ռուբինի» կազմում 🎥

17/08/2025 - 18:43

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ռուբինը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Ռոստովին»։

Կազանը ներկայացնող ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որը 52-րդ րոպեին կատարեց միակ գոլի ասիստը` օգնելով աչքի ընկնել իր թիմակից Դմիտրի Կաբուտովին։

Խորեն Բայրամյանն էլ «Ռոստովի» հայտացուցակում էր, սակայն դաշտ դուրս չեկավ։

«Ռուբինը» 10 միավորով բարձրացավ երկրուդ տեղ, «Ռոստովը» 3 միավորով 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023