Իսպանիան հաղթեց Նորվեգիային` նվաճելով Եվրո-2024-ի ուղեգիր🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Իսպանիայի հավաքականը A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Նորվեգիայի ընտրանու դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ֆուրիա ռոխան» հաղթեց 1:0 հաշվով։
Լուիս դե լա Ֆուենտեի թիմին հաղթանակ պարգևեց 49-րդ րոպեին Գավիի խփած գոլը։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Վրաստան 4:0 Կիպրոս
A խումբը 8-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- Իսպանիա (անցկացրած 6 խաղ) – 15 միավոր
- Շոտլանդիա (անցկացրած 6 խաղ) – 15
- Նորվեգիա (անցկացրած 7 խաղ) – 10
- Վրաստան (անցկացրած 6 խաղ) – 7
- Կիպրոս (անցկացրած 7 խաղ) – 0
Այսպիսով, Իսպանիայի և Շոտլանդիայի հավաքականները նվաճեցին Եվրո-2024-ի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am