Իսպանիան թրիլերային խաղում հաղթեց Ֆրանսիային` դառնալով օլիմպիական չեմպիոն 🎥
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում միմյանց դեմ մրցեցին Իսպանիայի ու Ֆրանսիայի հավաքականները։
«Եռագույնները» բավական արագ բացեցին հաշիվը. 11-րդ րոպեին աչքի ընկավ գերմանական «Շտուտգարտի» կիսապաշտպան Էնցո Միյոն։
«Ֆուրիա ռոխան» շատ արագ պատասխանեց մրցակցի գոլին և նախքան ընդմիջում երեք անպատասխան գնդակ ուղարկեց Գիյոմ Ռեսթի պաշտպանած դարպասը։
Իսպանացիներից դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ «Վիլյառեալի» ֆուտբոլիստ Ալեքս Բաենան։
Խաղավերջում ֆրանսիացիները կարողացան կրճատել ու հավասարեցնել հաշիվը. 79-րդ րոպեին աչքի ընկավ «Մոնակոյի» կիսապաշտպան Մանես Ակլիուշը, իսկ 90+3-րդ րոպեին «Քրիսթալ Փելասի» հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով և շարունակվեց լրացուցիչ ժամանակում։
Լրացուցիչ ժամանակում իսպանացիները կարողացան ևս երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասն ու հաղթել 5:3 հաշվով։
Սանտի Դենիայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ «Ռայո Վալեկոնաոյի» հարձակվող Սերխիո Կամելիոն։
Այսպիսով, Իսպանիան թրիլերային պայքարում հաղթեց 5:3 հաշվով ու պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն։
Ֆրանսիացիները դարձան արծաթե մեդալակիր, իսկ Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստները նվաճել են բրոնզե մեդալները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Բայենա, Էնցո Միյո, Ժան-Ֆիլիպ Մատետա, Իսպանիայի հավաքական, Իսպանիայի օլիմպիական հավաքական, Մանես Ակլիուշ, Սանտի Դենիա, Սերխիո Կանելիո, Օլիմպիական_խաղեր, Ֆերմին Լոպես, Ֆրանսիայի հավաքական, Ֆրանսիայի օլիմպիական հավաքական