Իսպանիան Եվրո-2008-ի եզրափակիչից հետո առաջին անգամ պարտվել է գնդակի վերահսկողությունը
Եվրո-2024-ի B խմբի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում 3:0 հաշվով հաղթեց Խորվաթիային։
«Ֆուրիա ռոխան» այդ խաղում գնդակին տիրել է ժամանակի ընդամենը 47 տոկոսը։
OptaJose-ն հայտնում է, որ Իսպանիայի հավաքականը Եվրո-2008-ի եզրափակիչից հետո առաջին անգամ պարտվել է գնդակի վերահսկողությունը։
Եվրոպայի 2008 թ. առաջնության եզրափակիչում իսպանացիները մրցում էին Գերմանիայի հավաքականի դեմ և գնդակին տիրել են ժամանակի 46 տոկոսը։ Չնայած դրան` Իսպանիան Ֆերնանդո Տորեսի միակ գոլի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով և դարձավ չեմիոն։
Դրանից հետո Իսպնիայի հավաքականը գնդակի վերահսկողությունը չէր պարտվել 136 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Խորվաթիայի հավաքական