Իսպանիայում 2021/22 մրցաշրջանից հատուկ սենյակից վերահսկվում է VAR-ի որոշումները
Իսպանիայում աշխատող մրցավարները, 2021/22 մրցաշրջանից սկսած, ամենայն հավանականությամբ, խախտում են տեսակրկնապատկերների VAR համակարգի միջազգայնորեն հաստատված կանոնները։
Ինչպես գրում է Diari ARA-ն, Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) որոշմամբ Լա Լիգայի 2021/22 մրցաշրջանի հանդիպումների համար լրացուցիչ սենյակ է հայտնվել։
Աղբյուրի փոխանցմամբ` այդ սենյակը գտնվում է ֆեդերացիայի սպորտային կենտրոնում, որն ունի բազմաթիվ էկրաններ` բոլոր տեսախցիկներից խաղերը դիտելու համար։
Այն ղեկավարում է մի մարդ, ով վերահսկում է բոլոր որոշումները, որոնք կայացնում են VAR համակարգի պատասխանատուները։ Նա նաև կապվում է հանդիպման գլխավոր մրցավարի հետ, եթե վերջինս ակնհայտ սխալ է թույլ տվել։
Մրցավարների տեխնիկական կոմիտեն թաքցնում է այդ նորամուծությունը, քանի որ այն արգելված է միջազգային կանոններով։
VAR-ի արձանագրությունում ասվում է, որ «միայն լիազորված անձինք կարող են մուտք գործել VAR-ի սենյակ կամ շփվել դրա մրցավարների, ինչպես նաև տեսակրկնապատկերների մասնագետների հետ»: Լիազորված անձինք են նրանք, ովքեր հանդիպման մրցավարական անձնակազմի մաս են կազմում։
Նոր սենյակը հայտնվել է 2021/22 մրցաշրջանում, որն այն ժամանակ ղեկավարում էին նախկին մրցավարներ Կարլոս Կլոս Գոմեսը և Ալբերտո Ունդիանո Մալենկոն։
Վերջիններս գնահատում էին VAR-ի կայացծրած որոշումները, սակայն գլխավոր մրցավարների հետ անմիջապես կապ չէին հաստատում։
Ծանրաբեռնվածության պատճառով Կլոս Գոմեսն ու Ունդիանո Մալենկոն 2022/23 մրցաշրջանից սկսած հրաժարվեցին իրենց «պաշտոնից», իսկ նրանց պարտականություններն սկսեցին կատարել այն անձինք, ովքեր վերահսկում են VAR համակարգի աշխատանքը։
Ի տարբերություն Կլոս Գոմեսի և Ունդիանո Մալենկոյի` վերոնշյալ անձանց հրահանգված է հանդիպումների ժամանակ կակվել VAR համակարգի պատասխանատուների հետ, եթե, ըստ իրենց, վերջիններս սխալ են թույլ տվել։
Հաղորդվում է, որ տվյալ հրահանգը խախտում է VAR համակարգի միջազգայնորեն ճանաչված կանոնները, քանի որ այն կարող է ազդել նաև հանդիպման արդյունքի վրա։
Ամեն ինչ հարթ էր ընթանում, քանի դեռ սույն թվականի փետրվարին մրցավար Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը դատի չէր տվել Մրցավարների տեխնիկական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Խոսե Մարիկա Էնրիկես Նեգրեյրային։
Այդ իրադարձությունը խիստ զայրացրեց Իսպանիայի մրցավարական կորպուսի ղեկավարությանը` որոշելով ավելացնել այն մրցավարների թիվը, ովքեր վերահսկում են VAR-ի կայացրած որոշումները։
2023/24 մրցաշրջանում տվյալ գործառույթները կատարող անձինք կրկին փոխվել են, որին այժմ անվանում են «պահեստային VAR»։
Հատկանշական է, որ այդ գործառույթները կատարող անձինք չեն վարձատրվում իրենց կատարած աշխատանքի դիմաց։ Մրցավարական հաձնաժողովը պահանջում է կատարել այդ աշխատանքը, որը նրանք շարունակում են կատարել։
Շատերը դժգոհ են, որ այդ աշխատանքը կատարում են անվճար, սակայն վախենում են, որ բարձրաձայնելու դեպքում լուրջ սկանդալի առջև կկանգնեն։
Diari ARA-ը կապվել է Կարլոս Կլոս Գոմեսի հետ, ով այժմ Իսպայիայի VAR համակարգի գլխավոր պատասխանատուն է, սակայն վերջինս հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ այս ամենի վերաբերյալ։
Լա լիգային մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, որ տեղյակ են այդ սենյակի գոյության մասին, սակայն չգիտեն, թե իրականում ինչ է այնտեղ կատարվում և ինչ որոշումներ են կայացվում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալբերտո Ունդիանո Մալենկո, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Լա-լիգա, Կարլոս Կլոս Գոմես