Իսպանիայում կորոնավիրուսի տարածման պատճառներից մեկը Ատալանտա – Վալենսիա հանդիպումն է եղել
«Վալենսիայի» պաշտպան Դանիել Վասը կարծում է, որ փետրվարի 19-ին կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտա» – «Վալենսիա» հանդիպումը կորոնավիրուսի տարածման պատճառով չպետք է կայանար։
«Վերջին վեց շաբաթվա ընթացքում մեզ չեն թողել դուրս գանք տանից։ Դա շատ դժվար է, քանի որ իմ ընտանիքը այժմ գտվնում է Դանիայում, իսկ նրանք կարողանում են տանից դուրս գալ և քայլել։ Այնտեղ այժմ ավելի ապահով է, քան Իտալիայում։
Մեզ ասել են, որ այդ հանդիպումը («Ատալանտա – «Վալենսիա») խթանել է կորոնավիրուսի տարածմանն Իսպանիայում։ Սարսափելի էր, որ մենք անցկացրինք այդ հանդիպումը։ «Վալենսիայի» բազմաթիվ ֆուտբոլիստներ այդ խաղից հետո վարակվել էին կորոնավիրուսով, իսկ շատ իսպանացիներ վարակն իրենց հետ բերեցին Իսպանիա»,- նշել է դանիացի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Ատալանտան» այդ խաղում հաղթեց 4։1 հաշվով․ դիմակայության պատասխան խաղը նույնպես ավարտվեց Բերգամոն ներկայացնող ակումբի հաղթանակով՝ 4։3:
# Ատալանտա, Դանիել Վաս, Չեմպիոնների-լիգա, Վալենսիա