Իսպանիայի Սուպերգավաթ. «Բարսան» անհավատալի խաղով ջախջախեց «Ատլետիկին»` դուրս գալով եզրափակիչ 🎥
Իսպանիայի Սուպերգավաթ. «Բարսան» անհավատալի խաղով ջախջախեց «Ատլետիկին»` դուրս գալով եզրափակիչ 🎥
08/01/2026 - 00:48

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչում «Բարսելոնան» Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում 5:0 հաշվով ջախջախեց Բիլբաոյի «Ատլետիկին»։

«Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Ռաֆինիան, մեկական գոլ խփեցին Ֆերան Տոռեսը, Ֆերմին Լոպեսն ու Ռունի Բարդաղջին։

Ֆերմինն ու Բարդաղջին նաև երկուական ասիստ կատարեցին։

Այսպիսով, կատալոնական ակումբը չորրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ։

Մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչում կկայանա մադրիդյան դերբի. «Ռեալը» կմրցի «Ատլետիկոյի» դեմ։ Հանդիպումը կկայանա հունվարի 8-ին, մեկնարկը` ժամը 23:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025