Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը խոշոր գումարով տեղափոխվել է Ատլետիկո
«Ռեալի Սոսիեդադի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Ռոբին Լե Նորմանը տեղափոխվել է «Ատլետիկո»։ Մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ձեռք է բերել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, իսկ նրան կներկայացնի երբ վերջինս վերադառնա արձակուրդից։
Ըստ հեղինակավոր Transfermarkt-ի` «հնդկացիները» Լե Նորմանի տեղափոխության համար Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբին վճարել են 34,5 մլն եվրո։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Այդ գործարքը դարձել է «Ռեալ Սոսիեդադի» պատմության երկրորդ ամենաթանկարժեք վաճառքը և զիջում է միայն Ալեքսանդր Իսակի ռեկորդին։ 2022 թ. ամռանը «Նյուքասլը» շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերը գնել է 70 մլն եվրոյով։
Ռոբին Լե Նորմանը բասկյան ակումբում հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից` 221 խաղում դառնալով 6 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստն Իսպանիայի հավաքականի կազմում վերջերս դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Ալեքսանդր Իսակ, Ատլետիկո Մադրիդ, Իսպանիայի հավաքական, Ռեալ Սոսիեդադ, Ռոբին լե Նորման, տրանսֆերներ