Եվրո-2020․ Իսպանիայի հավաքականի հայտացուցակը
Իսպանիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական օգտահաշվում հրապարակվել են այն 24 ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու Եվրո-2020-ին։
Հավելենք, որ հայտացուցակում չի ընդգրկվել «Ռեալ Մադրիդից» չի ընդգրկվել որևէ ֆուտբոլիստ․ Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ընթացքում ստացած բազմաթիվ վնասվածքների պատճառով ֆիզիկապես պատրաստ չէ մասնակցել տարվա գլխավոր ստուգատեսին, իսկ Դանի Կարվախալը վնասվածք ունի։
«Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ – Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Ռոբերտ Սանչես («Բրայթոն», Անգլիա)
Պաշտպաններ – Խոսե Լուիս Գայա («Վալենսիա»), Ժորդի Ալբա («Բարսելոնա»), Պաու Տորես («Վիլյառեալ»), Էմերիկ Լապորտ, Էրիկ Գարսիա (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Դիեգո Լյորենտե («Լիդս», Անգլիա), Սեսար Ասպիլիկուետա («Չելսիա», Անգլիա)
Կիսապաշտպաններ – Սերխիո Բուսկետս, Պեդրի (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Անգլիա) , Տիագո Ալկանտարա («Լիվերպուլ»), Կոկե, Մարկոս Լյորենտե (երկուսն էլ՝ «Ատլետիկո Մադրիդ»), Ֆաբիան Ռուիս («Նապոլի», Իտալիա)
Հարձակվողներ – Դանի Օլմո («Լայպցիգ», Գերմանիա), Պաբլո Սարաբիա (ՊՍԺ, Ֆրանսիա), Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսիեդադ»), Ալվարո Մորատա («Յուվենտուս», Իտալիա), Ժերար Մորենո («Վիլյառեալ»), Ֆերրան Տորես («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ադամա Տրաորե («Վուլվերհեմպտոն», Անգլիա)
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը Եվրո-2020-ի շրջանակում ընդգրկված է մրցաշարի E խմբում և կմրցի Լեհաստանի, Շվեդիայի ու Սլովակիայի ընտրանինների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադամա Տրաորե, Ալվարո Մորատա, Դանի Կարվախալ, Դանի Օլմո, Դավիդ-դե-Խեա, Դիեգո Լյորենտե, ԵՎՐՈ-2020, Էմերիկ Լապորտ, Էրիկ Գարսիա, Ժերար Մորենո, Ժորդի Ալբա, Իսպանիայի հավաքական, Լուիս-Էնրիկե, Խոսե Լուիս Գայա, Կոկե, Մարկոս Լյորենտե, Միկել Օյարսաբալ, Ունայի Սիմոն, Պաբլո-Սարաբիա, Պաու Տորես, Պեդրի, Ռեալ Մադրիդ, Ռոբերտ Սանչես, Ռոդրի, Սեսար Ասպիլիկուետա, Սերխիո Բուսկետս, Սերխիո-Ռամոս, Տիագո Ալկանտարա, Ֆաբիան Ռուիս, Ֆերրան Տոռես