Իսպանիայի հավաքականի դարպասապահը շարքից դուրս է մնացել երկար ժամանակով
Բիլբաոյի «Ատլետիկի» ու Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայի Սիմոնը շարքից դուրս է մնացել 4-5 ամսով։
Marca-ն փոխանցում է, որ հուլիսի 18-ին 27-ամյա դարպասապահը ենթարկվել է դաստակի վիրահատության։ Նրա ձեռքն այժմ անշարժեցված է և ամրացված հատուկ ասեղներով։
Սիմոնին վիրահատած բժիշկ Ֆրանսիսկո Պինյոլը նշել է, որ դարպասապահը Եվրո-2024-ին մասնակցել է ուժեղ ցավազրկողներով։
Հիշեցնենք, որ Սիմոնն Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահն է, որի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Նա Եվրո-2024-ում 6 խաղում դարպասը 2 անգամ պահեց անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկ Բիլբաո, Իսպանիայի հավաքական, Ունայի Սիմոն