Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը 📸
Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը 📸
07/01/2026 - 00:26

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ռայո Վալեկանոն» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց երկրորդ լիգան` Սեգունդան ներկայացնող «Գրանադային»։

Տանտերերից հաշիվը բացեց Պաբլո Սաենսը։ «Ռայո Վալեկանոյից» աչքի ընկան Ալվարո Գարսիան ու Պեդրո Դիասը, իսկ մրցակցի պաշտպան Խուանխոն ինքնագոլ գրանցեց։

Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբը դարձավ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը։

Պայքարը շարունակում են նաև հետևյալ ակումբները.

  • «Բարսելոնա»
  • «Ռեալ Մադրիդ»
  • «Ատլետիկո Մադրիդ»
  • «Ատլետիկ Բիլբաո»
  • «Բետիս»
  • «Ռեալ Սոսիեդադ»
  • «Բուրգոս»
  • «Կուլտուրալ Լեոնեսա»
  • «Էլչե»
  • «Դեպորտիվո»
  • «Ռասինգ»
  • «Վալենսիա»
  • «Օսասունա»
  • «Ալբասետե»
  • «Ալավես»

1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա հունվարի 7-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025