Իսպանիայի գավաթ. Վիլյառեալը ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախեց 6-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբին🎥
Իսպանիայի գավաթի 1/64 եզրափակիչի շրջանակում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Սանտա Ամալիա» ակումբի դեմ։
«Դեղին սուզանավը» պարզապես քարը քարի վրա չթողեց կարգով ավելի ցածր մրցակցին` ջախջախելով 9:0 հաշվով։
Կիկե Սետիենի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Ժերար Մորենոն և Սամու Չուկվուեզեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Դիեգո Կոլիադոն, Ալեքս Բայենան, Խոսե Լուիս Մորալեսը, Ֆրանսիս Կոկլենն ու Էթիեն Կապուն։
Այսպիսով, «Վիլյառեալը» նվաճեց Իսպանիայի գավաթի 1/32 եզրափակիչի ուղեգիր, իսկ «Սանտա Ամալիան» լքեց պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Ալեքս Բայենա, Էթիեն Կապու, Ժերար Մորենո, Իսպանիայի գավաթ, Խոսե Մորալես, Կիկե Սետիեն, Սամուել Չուկվուեզե, Սանտա Ամալիա, Վիլյառեալ, Ֆրանսիս Կոկլեն