Իսպանիայի գավաթ. «Ռեալի» մղձավանջը շարունակվում է` սենսացիոն ու թրիլերային պարտություն կրելով «Ալբասետեից» 🎥
Իսպանիայի գավաթ. «Ռեալի» մղձավանջը շարունակվում է` սենսացիոն ու թրիլերային պարտություն կրելով «Ալբասետեից» 🎥
15/01/2026 - 02:00

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով սենսացիոն ու թրիլերային պարտություն կրեց Սեգունդան ներկայացնող «Ալբասետեից»։

Առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին մեկական գոլով. տանտերերից 42-րդ րոպեին հաշիվը բացեց Խավի Վիլյարը, իսկ «արքայական» ակումբից 45+3-ին պատասխան գոլը խփեց Ֆրանկո Մաստանտուոնոն։

82-րդ րոպեին Խեֆտեն խփեց «Ալբասետեի» երկրորդ գոլը, բայց 90+1-ին Գոնսալո Գարսիան նորից վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։

Թվում էր, թե խաղը կշարունվակվի լրացուցիչ ժամանակում, բայց 90+5-րդ րոպեին Խեֆտեն ևս մեկ գնդակ ուղարկեց Անդրեյ Լունինի պաշտպանած դարպասը` «Ալբասետեին» պարգևելով անհավանական հաղթանակ։ 32-ամյա հարձակվողը դուբլ գրանցեց։

Այսպիսով, «Ռեալը», որը նոր գլխավոր մարզիչ Ալվարո Առբելոայի օրոք առաջին հանդիպումն էր անցկացնում, դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից։

«Ալբասետեն» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025