Իսպանիայի գավաթ. «Ռեալը» միայն մեկ գնդակի առավելությամբ հաղթեց 3-րդ լիգան ներկայացնող ակումբին 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց երրորդ լիգան` Սեգունդա Բ-ն ներկայացնող «Տալավերային»։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից Կիլիան Մբապեն դուբլ գրանցեց, իսկ տանտերերի պաշտպան Մանուել Ֆեռանդոն գրավեց սեփական դարպասը։
«Տալավերայի» գոլերը խփեց Նահուել Արոյոն ու Գոնսալո Իգնասիո Դե Ռենցոն։
Այսպիսով, «արքայական» ակումբը մրցաշարի 1/8 եզրափակիչում է։
Հանդիպման գոլերը` քիչ անց
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml