Իսպանիայի գավաթ. «Խետաֆեն» տարել է ակումբի պատմության երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակը 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Խետաֆեն» մրցակցի դաշտում 11:0 հաշվով ջախջախել է երկրի 7-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ինտեր դե Վալդեմորոյին»։
Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբից Խուանմին պոկեր է գրանցել, Բորխա Մայորալն ու Խավիեր Մունյոսն աչքի են ընկել երկուական անգամ, իսկ Մարիո Մարտինը, Իվան Նեյուն և Խոսելուն մեկական գոլ են խփել։
Transfermarkt-ի տվյալներով` «Խետաֆեն» տարել է ակումբի պատմության մեջ երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակը։
Ռեկորդային հաղթանակն ակումբը նույնպես տարել է գավաթի խաղարկությունում` 2023թ. նոյեմբերի 1-ին «Տարդիենտայի» նկատմամբ առավելության հասնելով 12:0 հաշվով։
Այսպիսով, Խոսե Բորդալասի գլխավորած թիմը դուրս է եկել գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Ինտեր դե Վալդեմորո, Խետաֆե, Խուանմի, Պեպե Բորդալաս📺 𝗥𝗘𝗦𝗨𝗠𝗘𝗡 #CopaDelReyMAPFRE
— RFEF (@rfef) October 28, 2025
🆚 @intervaldemoro | 0-11 | @GetafeCF
⚽ Mario Martín, Juanmi (4), Javi Muñoz (2), Yvan Neyou, Joselu Pérez y Borja Mayoral (2)#LaCopaMola | Primera Eliminatoria pic.twitter.com/E3r5n7H5Ji