Իսպանիայի գավաթ. Խետաֆեն ու Բետիսը գերանհավանական հաշիվներով հաղթանակներ տոնեցին🎥
Իսպանիայի գավաթի 1/64 եզրափակիչում «Խետաֆեն» հյուրընկալվելիս մրցեց 6-րդ դիվիզիոնը ներկայացնողն «Տարդիենտա» ակումբի դեմ։
Մադրիդյան ակումբը որևէ շանս չտվեց մրցակցին` ջախջախելով անհավանական` 12:0 հաշվով։
Պեպե Բորդալասի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Օսկար Ռոդրիգեսը, Մեյսոն Գրինվուդն ու Բորխա Մայորալն իրենց անվան դիմաց դուբլ գրանցեցին, իսկ Դոմինգուշ Դուարտեն, Ջոն Պատրիկը, Խորդի Մարտինը, Չոկո Լոսանոն և Խուան Միգել Լատասան աչքի ընկան մեկական անգամ։
Նշենք, որ Չոկո Լոսանոն կատարել է ասիստների պոկեր` չորս անգամ օգնելով աչքի ընկնել իր թիմակինցերին
Ավելացնենք, որ «Խետաֆեն» տոնեց ակումբի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։
Նախորդ ռեկորդային հանդիպումը գրանցվել էր 2006 թ. հունվարի 22-ին, երբ ակումբը Լա լիգայի շրջանակում 5:0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։
1/64 եզրափակիչից պայքարի մեջ մտավ նաև «Բետիսը», որը հյուրընկալվելիս մրցեց սիրողական «Էրնան Կորտես» ակումբի դեմ։
Անդալուսական ակումբը նույնպես քարը քարի վրա չթողեց մրցակցին և գրանցեց 12:1 հաշիվը։
Մանուել Պելեգրինիի թիմից պոկերի հեղինակ դարձավ Վիլիան Ժոզեն, Ռոդրի Սանչեսն իր անվան դիմաց գրանցեց հեթ-տրիկ, Էզ Աբդեն աչքի ընկավ երկու, իսկ Լուիս Էնրիկեն, Ասանդե Դիաոն, Մարկ Ռոկան` մեկական անգամ։
«Էրնան Կորտեսի» միակ գոլը խփեց Էնրիկե Նիետոն։
Հատկանշական է, որ «Բետիսը» նույնպես տոնեց ակումբի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։
«Վարունգների» նախորդ ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել էր հեռավոր 1940 թ., երբ ակումբը Սեգունդայի շրջանակում 9:1 հաշվով ջախջախեց «Բադալոնային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Աբդեսամադ Էզալզուլի, Ասանե Դիաո, Բետիս, Դոմինգուշ Դուարտե, Էզ Աբդե, Էնտոնի Լոսանո, Իսպանիայի գավաթ, Լուիս Էնրիկե-Բետիս, Խետաֆե, Մանուել Պելեգրինի, Մարկ Ռոկա, Մեյսոն Գրինվուդ, Չոկո Լոսանո, Պեպե Բորդալաս, Վիլիան Ժոզե