Իսպանիայի գավաթ. Գրիզմանի` տուգանայինից խփած տպավորիչ գոլը «Ատլետիկոյին» դուրս է բերել 1/4 եզրափակիչ 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոն» 1:0 հաշվով հաղթել է Սեգունդայում հանդես եկող «Դեպորտիվոյին»։
Լա Կորունիայում կայացած խաղում «ռոխիբլանկոսի» հաղթական գոլը 61-րդ րոպեին խփել է Անտուան Գրիզմանը` մրցակցի դարպասը գրավելով տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով։
Այսպիսով, մադրիդյան գրանդը դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml