Իսպանիայի գավաթ. Բարսելոնան ու Ռեալն իմացան մրցակիցներին
Այսօր` դեկտեմբերի 9-ին, կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի վիճակահանությունը։
Մրցաշարի այդ փուլից պայքարն են սկսելու նաև Լա լիգայի նախորդ մրցաշրջանի չեմպիոն Մադրիդի «Ռեալը», փոխչեմպիոն «Բարսելոնան» ու գավաթի տիտղոսի գործող դափնեկիր Բիլբաոյի «Ատլետիկը»։
«Բարսելոնան» և «Ռեալը» 1/16 եզրափակիչում մրցելու են 4-րդ դիվիզոնը ներկայացնող ակումբների` համապատասխանաբար «Բարբաստրոյի» և «Դոպորտիվա Միներայի» դեմ։
Նշենք, որ Իսպանիայի գավաթի նախորդ խաղարկության նույն փուլում «Բարսելոնան» կրկին հանդիպել էր «Բարբաստրոյին» և հաղթել 3:2 հաշվով։
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը.
«Բարբաստրո» – «Բարսելոնա»
«Պոնտևեդրա» – «Մալյորկա»
«Դեպորտիվա Միներա» – «Ռեալ Մադրիդ»
«Լոգրոնես» – «Ատլետիկ Բիլբաո»
«Մարբելիա» – «Ատլետիկո Մադրիդ»
«Օուրենսե» – «Վալյադոլիդ»
«Պոնֆերադինա» – «Ռեալ Սոսիեդադ»
«Գրանադա» – «Խետաֆե»
«Ուեսկա» – «Բետիս»
«Ռասինգ» – «Սելտա»
«Ռայո Վալեկանո» – «Ֆերոլ»
«Ալմերիա» – «Սևիլիա»
«Էլդենսե» – «Վալենսիա»
«Էլչե» – «Լաս Պալմաս»
«Կարթախենա» – «Լեգանես»
«Տեներիֆե» – «Օսասունա»
1/16 եզրափակիչի հանդիպումները կայանալու են 2025 թ. հունվարի 4-5-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Copa del Rey, Բարսելոնա, Իսպանիայի գավաթ, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ