Իսպանիայի գավաթ. «Բարսան» մեծ դժվարությամբ կոտրեց 3-րդ լիգան ներկայացնող ակումբի դիմադրությունը 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց երրորդ լիգան` Սեգունդա Բ-ն ներկայացնող «Գվադալախարային»։
«Բլաուգրանան», ամբողջ հանդիպման ընթացքում ունենալով խաղային ու տարածքային տոտալ առավելություն, միայն 77-րդ րոպեին կարողացավ խփել հաղթական գոլը. աչքի ընկավ Անդրեաս Քրիստենսենը։ 90-րդ րոպեին էլ Մարկուս Ռեշֆորդն ամրագրեց Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի առավելությունը։
Այսպիսով, Իսպանիայի գործող գավաթակիրը պայքարը կշարունակի 1/8 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml