Իսպանիայի գավաթ. «Բարսան» հաղթեց Սեգունդայի առաջատարին` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց Սանտանդերի «Ռասինգին»։
«Բլաուգրանայից» գոլերը խփեցին Ֆերան Տոռեսն ու Լամին Յամալը։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում տարավ 11-րդ անընդմեջ հաղթանակը։
Այսպիսով, կատալոնական ակումբը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, իսկ Սեգունդայի առաջատար «Ռասինգն» ավարտեց մրցելույթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml