Իսպանիայի գավաթ. «Ատլետիկոն» շոկի է ենթարկել «Բետիսին»` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախել է «Բետիսին»։
«Լոս կոլչոներոսից» նորամուտի խաղում գոլ և ասիստ է գրանցել Ադեմոլա Լուքմանը։ Նիգերիացի հարձակվողն օրեր առաջ է «Ատալանտայից» 35 միլիոն եվրոյով տեղափոխվել իսպանական գրանդ։
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից մեկական անգամ աչքի են ընկել նաև Դավիդ Հանցկոն, Ջուլիանո Սիմեոնեն, Անտուան Գրիզմանն ու Տիագո Ալմադան։
Այսպիսով, «Ատլետիկոն» մրցաշարի կիսաեզրափակիչի վերջին մասնակիցն է։ Պայքարը շարունակում են նաև «Բարսելոնան», Բիլբաոյի «Ատլետիկը» և «Ռեալ Սոսիեդադը»։
Կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա փետրվարի 6-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml