Իսպանիայի գավաթ. Ատլետիկոն համառ պայքարում հաղթեց Սևիլիային
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչ վերջին դիմակայությունում «Ատլետիկո Մադրիդը» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցեց «Սևիլիայի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «հնդկացիները» հաղթեցին 1:0 հաշվով։
Դիեգո Սիմեոնեի թիմին հաղթանակ պարգևեց 79-րդ րոպեին Մեմֆիս Դեպայի խփած միակ գոլը։
Նշենք, որ 26-րդ րոպեին Անտուան Գրիզմանը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանցիոց, ով սայթաքեց` հարվածելով բարձր։
Այսպիսով, «Ատլետիկո Մադրիդը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ, իսկ «Սևիլիան» լքեց հետագա պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am