Իսպանիայի գավաթ․ Ատլետիկոն պարտվեց Սեգունդա Բ-ի ներկայացուցչին՝ լքելով պայքարը?
Իսպանիայի գավաթի շրջանակում կայանում են 1/16 եզրափակչի հանդիպումները։ Անականկալ արդյունք գրանցվեց «Լեոնեսա» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպման ընթացքում։
«Լեոնեսան», որը ներկայացնում է նշանակությամբ երրորդ՝ Սեգունդա Բ-ն, սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով առավելության հասավ մադրիդյան ակումբի նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։ 62-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել էր Անխել Կոռեան, սակայն 83-րդ րոպեին տանտերերի կազմից աչքի ընկավ Խուլիեն Կաստանեդան։
Լրացուցիչ ժամանակի 108-րդ րոպեին Սերխիո Բենիտոն անակնալ հաղթանակ պարգևեց «Լեոնեսային»։
# Copa del Rey, Անխել Կոռեա, Ատլետիկո Մադրիդ, Լեոնեսա