Սևիլիան շարունակում է հիանալի մրցելույթներ ունենալ, իսկ Վալենսիան՝ անկում ապրել 🎥
Իսպանիայի գավաթի ՝ Copa del Rey-ի 1/8 եզրափակչում «Սևիլիան» սեփական հարկի տակ ընդունեց «Վալենսիային» և կարողացավ առանց լուրջ դիմադրության հանդիպելու՝ հաղթահարել մրցակցի արգելքը՝ ապահովելով իր ներկայությունը քառորդ եզրափակչում․ գրանցվեց 3։0 հաշիվ։
Կարելի է ասել, որ Խուլիեն Լոպետեգիի սաները դեռևս առաջին խաղակեսում լուծեցին հաղթողի հետ կապված բոլոր հարցերը։
Խաղի 20-րդ և 33-րդ րոպեներին աչքի ընկավ անդալուսացիների հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը՝ դուբլ գրանցելով իր ակտիվում։
38-րդ րոպեին աչքի ընկնելու հերթն արդեն Իվան Վան Ռակիտիչինն էր։
Ինչպես պարզվեց հետագայում, խորվաթ ֆուտբոլիստի գոլը վերջինն էր այս խաղում, քանի որ «Սևիլիայի» ֆուտբոլիստները խաղի մնացած ժամականակահատվածում ավելորդ ռիսկի չդիմեցին՝ հանդիպումը մոտեցնելով տրամաբաբանական ավարտին։
Այս հաղթանակից հետո «Սևիլիան» նվաճեց Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի ուղեգիր, իսկ «Վալենսիան»՝ լքեց պայքարը։
Հարկ է նշել, որ վալենսիական ակումբի գործերը մեղմ ասած այնքան էլ լավ չեն նաև իսպանական Լա լիգայում։ Թիմը 20 հանդիպումներից հետո վաստակել է նույքան միավոր և հանգրվանել է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում։
«Սևիլիան», ընդհակառակը, վերջին 13 խաղերում կրել է 1 պարտություն՝ տոնելով 10 հաղթանակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Իսպանիայի գավաթ, Իվան Ռակիտիչ, Լյուկ դե Յոնգ, Խուլիեն Լոպետեգի, Սևիլիա, Վալենսիա