Իսպանական ևս մեկ ակումբ միացել է Թիկնիզյանի համար մղվող պայքարին
«Ժիրոնան» հետաքրքրված է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով, հայտնում է «РБ Спорт»-ը։
«Ժիրոնան» հայ ֆուտբոլիստին դիտարկում է` որպես ակումբի պաշտպան Միգել Գուտյերեսի փոխարինողի։ Վերջինն ամռանն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից։
Ավելի վաղ հաղորդվում էր, Իսպանիայի Լա լիգան ներկայացնող ակումբներից 25-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Սևիլիան» ու «Լեգանեսը»։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թ. օգոստոսից, 116 խաղում խփել 16 գոլ, կատարել 17 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ժիրոնա, Լա-լիգա, Լեգանես, Լոկոմոտիվ, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, Սևիլիա, տրանսֆերներ