Իսպանական գրանդին առաջարկել են պայմանագիր կնքել Պոգբայի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել է «Բարսելոնային»։
Կատալոնական ակուկբին առաջարկել են 28-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքվել ազատ գործակալի կարգավիճակով։
Ադբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանասը» պատրաստ է դիտարկել այդ տարբերակը, սակայն, Պոգբայի բարձր աշխատավարձի և նրա գործակալ Մինո Ռայոլայի միջնորդավճարի պահանջների պատճառով, ակումբը կասկածում է, որ հնարավոր կլինի իրագործել այս գործարքը։
Հավելենք, որ Պոգբայի ու «Յունայթեդի» միջև պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մանչեսթեր-Յունայթեդ, Մինո Ռայոլա, Պոլ-Պոգբա, տրանսֆերներ