Իսպանական գրանդին առաջարկել են պայմանագիր կնքել Կավանիի հետ
ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանին, հնարավոր է, կարիերան շարունակի «Ռեալի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ֆուտբոլիստի ներկայացուցիչները մարդիդյան ակումբին առաջարկել են պայմանագիր կնքել 33-ամյա ուրուգվայցի հարձակվողի հետ, ով ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի։
Խաղացողի՝ «Ռեալ» տեղափոխությանը կարող է խոչընդոտել նրա բարձր աշխատավարձի պահանջները։ Սպասվում է, որ Կավանին կպահանջի տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ։ Ներկա պահին Էդինսոն Կավանաին «Ռեալից» հստակ պատասխան է ակնկալում։
Սույն թվականի օգոստոս ամսին Կավանին մոտ էր «Բենֆիկա» տեղափոխվելուն, սակայն պորտուգալական ակումբը չցանկացավ նրան վճարել նման խոշոր աշխատավարձ, իսկ տրանսֆերը ձախողվեց։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, քանի նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ լրացել էր, իսկ նա չցանկացավ երկարաձգել այն։ Կավանին «Պարի Սեն-Ժերմենի» կազմում հանդես էր 2013 թվականից, որի մարզաշապիկով ընդահնուր առմամբ խաղադաշտում հայտնվել է 301 անգամ՝ դառնալով 200 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը համարվում է փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։
# բենֆիկա, Էդինսոն-Կավանի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ