Իսպանական գրանդը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
Մադրիդի «Ատելտիկոն» հետաքրքրված է «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է Arménie Football–ը։
Հավանական տրանսֆերի հարցում «ռոխիբլանկոսը» կապվել է 25-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, բայց հստակ ոչինչ չի քննարկվել։
Աղբյուրի համաձայն` Ռուսաստանի չեմպիոնը հայ կիսապաշտպանի տեղափոխության համար պաշտոնական առաջարկ ստացել է միայն անգլիական «Սաութհեմփթոնից»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Սաութհեմփթոն, տրանսֆերներ